Պաստեղ՝ հայկական մրգային լավաշ
Պաստեղը հայկական մրգային լավաշ է, որը կոչում են նաև «թթու լավաշ»։ Այն պատրաստում են հասած մրգերի և հատապտուղների միջուկից։ Ավանդաբար պաստեղը պատրաստում են հոնից, շլորից, սալորից, բալից և խնձորից, ուստի այն հաճախ թթու է լինում։ Թթից, ծիրանից, դեղձից, մոշից, ազնվամորուց կամ տանձից պատրաստվածն ավելի շուտ քաղցր է։
Պաստեղի մեջ շաքար և օսլա չպետք է լինի՝ միայն եփած մրգային միջուկ, մի քիչ ջուր և շատ արև։
Լուսանկարում հյուսած կլոր զամբյուղի մեջ եռանկյունաձև ծալված տարբեր գույնի պաստեղներ են՝ կարմիր, նարնջագույն, կանաչ և մուգ մանուշակագույն։








