Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
«Անուշ» ներկայացման դերակատարները Կահիրեում, 1944
№ 0257 · Լուսանկար

«Անուշ» ներկայացման դերակատարները Կահիրեում, 1944

Լուսանկարն արվել է 1944 թվականի մարտի 19-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում։ Պատկերված են տեղի հայկական սիրողական թատերախմբի անդամները, որոնք նոր էին ավարտել Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա պատրաստված ներկայացումը։

Նկարում 12 հոգի են՝ բեմական տարազներով։ Ձախում նստած տղամարդու ձեռքին ջութակ է, իսկ կենտրոնում նստածը թագ է կրում և բռնել է թագավորական գավազան։ Ուշադրություն են գրավում նրանց ինքնատիպ տարազներն ու դիմախաղը։

Լուսանկարը հաճախ սխալմամբ վերագրում են Միացյալ Նահանգներին, քանի որ այն պահվում է Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում գտնվող «Փրոջեքթ Սեյվ» արխիվում, որը զբաղվում է սփյուռքի պատմության պահպանմամբ։

Արխիվային №
0257
Ժամանակ
1944
Վայր
Կահիրե
Տարածաշրջան
Սփյուռք
Թեմաներ
ՍփյուռքԱրվեստԵրաժշտությունՏարազ

Նման նյութեր