Սաղավարտ (պատարագային թագ), 1751
Սաղավարտ (պատարագային թագ), 1751 թ.։ Մետաղ, փայլիկներ, ոսկեգույն մետաղացված թել՝ թավշի վրա։ Փոլ և Վիքի Բեդուկյանների նվեր, Ամերիկայի հայկական թանգարանի հավաքածու։
Թագը մուգ կապույտ թավշից է՝ ոսկեգույն թելով ասեղնագործված բուսական նախշերով և աստղաձև զարդերով։ Վերևում մետաղե զարդագոտի է և կտրտված մետաղե զարդ, իսկ ստորին եզրով ասեղնագործված է հայերեն արձանագրություն։








