«Քրիստոսի դեմքը»՝ Արիել Աճեմյան
«Քրիստոսի դեմքը»՝ Արիել Աճեմյանի 1935 թվականի աշխատանքը։ Աղբյուրի համաձայն՝ Թուրինի պատանքից նրա վերարտադրած Քրիստոսի դեմքը մասնագետները համարում են ամենաճշգրիտը։
Սուրբ Գրիգորի ասպետ Աճեմյանը ակադեմիական ռեալիզմի ներկայացուցիչ էր, նկարում էր դիմանկարներ, բնանկարներ, որմնանկարներ և հայոց պատմության թեմաներով կտավներ։ 5 տարեկանում նա ականատես է եղել հայերի կոտորածին և հոր մահվանը, ապա բաժանվել է մորից ու եղբորից և ընդունվել Հռոմի Մխիթարյան միաբանություն, որտեղ սովորել է մինչև 18 տարեկանը։ Եվրոպայում նա արժանացել է Վենետիկի և Փարիզի արվեստի կազմակերպությունների երկու ոսկե մեդալի, Վենետիկի Գեղարվեստի ակադեմիայում ստացել է արվեստի վարպետի և պրոֆեսորի կոչումներ, իսկ Պադուայի համալսարանում՝ փիլիսոփայության դոկտորի աստիճան։
Նկարում երկար մազերով և մորուքով տղամարդու դեմքն է՝ դիմահայաց։








