Անապատում գտնված հայ տղան, Հալեպ
Լուսանկարներում անապատում գտնված հայ տղան է, որը մոտ 2 տարի ապրել էր մարդկանցից հեռու՝ սնվելով միայն արմատներով, խոտով և տարբեր պտուղներով, առանց խնամքի և նվազագույն կենցաղային պայմանների։ Գտնվելու պահին երեխան բոլորովին վայրենացած էր։
Լուսանկարներն արվել են Հալեպում 1920–1921 թվականներին։ Հեղինակը Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտեի աշխատակցուհի Հելեն-Մարի Ջերարդն է, որը հետագայում խնամել է այս երեխային։
Պատկերը կազմված է 5 լուսանկարից։ Բոբիկ տղան կանգնած կամ նստած է փայտե արկղի վրա՝ քարե պատի մոտ, իսկ մեկում սպիտակ հագուստով կին է թեքվել նրա վրա։








