Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Ութ զույգ հայ որբերի հարսանիքը Տինա գյուղում
№ 0082 · Լուսանկար

Ութ զույգ հայ որբերի հարսանիքը Տինա գյուղում

Լուսանկարում հայկական խմբակային հարսանեկան արարողություն է, որը կազմակերպել է դանիացի մարդասիրական գործիչ Կարեն Եփփեն Սիրիայի Տինա գյուղում՝ նոր կառուցված բնակավայրում։ Միաժամանակ պսակադրվել են ութ զույգ հայ որբեր։ Արարողությունը կատարել է քահանա Մկրտիչ Մուրադյանը՝ երկու այլ հոգևորականների մասնակցությամբ։

Հարսները սպիտակ քողերով են, փեսաների գլխին սպիտակ գլխաշորեր են։ Կենտրոնում կանգնած են երեք հոգևորականները, հետևում գմբեթաձև տանիքներով տներ են։ Ձախից երկրորդը Եփփեի օգնական Յենի Յենսենն է։ Լուսանկարն արվել է 20-րդ դարի 20-ական թվականների վերջին։

Արխիվային №
0082
Ժամանակ
1920-ական թթ.
Վայր
Տինա
Տարածաշրջան
Սփյուռք
Թեմաներ
ՍփյուռքԸնտանիքԱնձինք

Նման նյութեր