Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Ասվադուրովները՝ Աքքերմանի հայ տոհմը1 / 3
№ 0363 · Լուսանկար

Ասվադուրովները՝ Աքքերմանի հայ տոհմը

Ասվադուրովները (Աստվածատուրյանց) Աքքերմանի հայտնի հայ տոհմ էին, որոնք քաղաքում ունեին անշարժ գույք և խաղողի այգիներ։ Նրանց նախնիները Չետատյա Ալբա են տեղափոխվել Կոստանդնուպոլսից՝ 1453 թվականին քաղաքի անկման նախօրեին։ Ազգանունը ծագում է Աստվածատուր՝ «Աստծու տված» անունից, իսկ ռուսացման հետևանքով դարձել է Ասվադուրով։

Տոհմի հիմնադիր Իսահակ Ասվադուրովը զբաղվում էր գինեգործությամբ և առևտրով, հոգաբարձու էր Վերափոխման հայկական եկեղեցու և հայկական դպրոցի։ Նրա որդիները՝ Սիրականը (1840–1925) և Ֆյոդորը (Խուդավերդի), 1886 թվականին հիմնել են «Ի. Ասվադուրովի որդիներ» առևտրական տունը։

Լուսանկարում 3 տղամարդ և 3 կին են։ Լուսանկարի վրայի ռուսերեն մակագրության համաձայն՝ պատկերված են Սիրականի որդիներ Լևոն, Իվան և Մարտին Ասվադուրովները, Աքքերման, 1910 թվական։

Արխիվային №
0363
Ժամանակ
Անհայտ
Վայր
Աքքերման (Բիլհորոդ-Դնիստրովսկի)
Տարածաշրջան
Սփյուռք
Թեմաներ
ԸնտանիքՍփյուռքԱնձինք

Նման նյութեր