Սուրբ Մարկոսի առյուծը Վենետիկում
Թևավոր առյուծի բրոնզե արձանը, որը կանգնած է Վենետիկի Սան Մարկո հրապարակի սյան վրա և դարձել է քաղաքի ու նրա հովանավորներից մեկի՝ Սուրբ Մարկոսի խորհրդանիշը, 12-րդ դարում բերվել է Կիլիկիայի հայկական թագավորությունից։ Արձանը կշռում է 3 տոննա։ Այն սկզբում եղել է թևավոր առյուծ-գրիֆոնի արձան Տարսոնում (Թարսուս)՝ Սանդոն աստծուն նվիրված հուշարձանի վրա, մոտ մ.թ.ա. 300 թ.։ Սանդոնը Կիլիկիայի դիցարանի գլխավոր աստվածն էր (հույների մոտ՝ Հերակլես, հայերի մոտ՝ Վահագն)։ Հետագայում առյուծ-գրիֆոնի պատկերը հայտնվեց Վենետիկի Հանրապետության դրոշի վրա, իսկ 1949 թվականից Վենետիկի միջազգային կինոփառատոնի մրցանակները կոչվում են «Ոսկե առյուծ»։
Կիլիկիայի հայկական թագավորությունը (1080–1375) եվրոպական խաչակիրների ուժեղ դաշնակիցն էր։ Նրա մայրաքաղաքը սկզբում Տարսոնն էր, հետո՝ Սիսը (Կոզան)։
Լուսանկարում առյուծը կանգնած է սյան վրա, որի խոյակին փորագրված է խաչ։








