Հայաստանը խորհրդանշող մարմարե բարձրաքանդակ
Հայաստանը խորհրդանշող մարմարե բարձրաքանդակ, որը զարդարել է Հռոմի Ադրիանոսի տաճարը։ Աստվածացված կայսր Ադրիանոսի այդ տաճարը Մարսի դաշտում կառուցել է նրա որդեգիրն ու հաջորդը՝ Անտոնինոս Պիոսը, մ.թ. 145 թվականին։ Տաճարում պատկերված էին հռոմեական նահանգները, որոնց թվում նաև Հայաստանը։
Կինը պատկերված է բարձր գլխարկով, գոտևորված կարճ զգեստով, թիկնոցով և տաբատով, ձեռքերում՝ առարկաներ։ Քանդակն այսօր պահվում է Նեապոլի ազգային հնագիտական թանգարանում։








