Ալեն Պրոստը և Շառլ Ազնավուրը
Լուսանկարում «Ֆորմուլա-1»-ի չորսակի չեմպիոն Ալեն Պրոստն է և լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը։
Պրոստը պատմել է իր հայկական արմատների մասին. «Մայրս հայ է, ամբողջ մանկությունն անցկացրել ենք պապիկի հետ, որը մեզ տարբեր պատմություններ էր պատմում Հայաստանի մասին։ Երբ ընդամենը 10 տարեկան ես, դրանք պարզապես պատմություններ են, իսկական իմաստը հասկանում ես քիչ ավելի ուշ։ Այդ պատմություններն իմ այսօրվա կյանքի անբաժան մասն են։ Ես հայերեն չեմ խոսում, բայց ես հայ եմ, և դա է ամենագլխավորը»։ 2007 թվականի մարտին Պրոստն արժանացել է «Հայկական Սեզար» մրցանակին, որը համարվում է Ֆրանսիայի հայ համայնքի բարձրագույն պարգևը։ Այսօր նա հայկական սփյուռքի ամենավառ և ակտիվ ներկայացուցիչներից է և մնում է «աշխարհի ամենաարագ հայը»։
Երկուսն էլ նստած են սրճարանի սեղանի մոտ։ Պրոստը կապույտ վերնաշապիկով է, Ազնավուրը՝ նարնջագույն բաճկոնով և սպիտակ վերնաշապիկով։








