Ադանացի հայ զույգի հարսանեկան լուսանկարը
Հարսանեկան լուսանկար, 1934 թվական։ Հայ զույգ Ադանայից։
Հարսը սպիտակ զգեստով է, գլխին զարդ է, որից իջնում է հատակին փռված երկար քողը, ձեռքին ծաղկեփունջ է։ Փեսան մուգ կոստյումով և սպիտակ վերնաշապիկով է, կրծքին ծաղիկ է, ձեռքին՝ սպիտակ ձեռնոցներ։ Զույգի երկու կողմերում սպիտակ ծաղիկների մեծ փնջեր են։








