Ավետիք Իսահակյանը հարազատների շրջապատում
Լուսանկարում պատկերված է Ավետիք Իսահակյանը հարազատների շրջապատում։ Կադրում 8 հոգի են՝ տղամարդիկ, կանայք և երեխաներ, որոնք նստած են ուտեստներով սեղանի շուրջ։ Ետևում պատին գորգ է, որի վրա շեղանկյուն կախված է կնոջ շրջանակված դիմանկար։
Ավետիք Իսահակյանը հայ խորհրդային բանաստեղծ, արձակագիր և հրապարակախոս է։ Նա ծնվել է 1875 թ. հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլում (Գյումրի) և մահացել 1957 թ. հոկտեմբերի 17-ին Երևանում։








