Դիանա Աբգարը թոռնուհու՝ Դորոթիի հետ
Լուսանկարում Դիանա Աբգարն է իր թոռնուհու՝ Դորոթիի հետ։ Դիանա Աբգարը ծնվել է 1859 թվականի հոկտեմբերի 17-ին։
Լինելով Ճապոնիայում Հայաստանի պատվավոր ներկայացուցիչ՝ նա օգնեց Հայոց ցեղասպանությունը վերապրած հարյուրավոր մարդկանց և փրկեց նրանց կյանքը։ Իր մարդասիրական ու անդադար գործունեության համար ժողովուրդը նրան կոչեց «ազգի փոքրիկ մայր»։
Կադրում ճերմակահեր տարեց կինը՝ վանդակավոր երկար զգեստով, նստած է հյուսած բազկաթոռին և գրկել է սպիտակ զգեստով մանկիկին։








