Սերգեյ Տերյանը կնոջ հետ
Լուսանկարում Սերգեյ Տերյանն է՝ կնոջ հետ։ Նա ծնվել է Գարդմանի Բանանց գյուղում։ Ցեղասպանության և բռնաճնշումների տարիներին նա դարձել է հայ վրիժառուներից մեկը և սպանել է հայերի դեմ կատարված հանցագործությունների համար պատասխանատու թուրք փաշային։ Դրա համար մուսավաթականները նրան ձերբակալել են, տարել Բաքու և խեղդամահ արել բանտում։ Նրա կինը հետագայում՝ 1920-ական թվականներին, դատապարտվել և գնդակահարվել է արդեն հայ բոլշևիկների կողմից։
Կինը կանգնած է՝ բաց գույնի երկար զգեստով, ձեռքը դրած ամուսնու ուսին։ Տղամարդը նստած է փայտե նստարանին՝ մորթե գլխարկով, մուգ հագուստով և երկարաճիտ կոշիկներով։ Կրծքին փամփշտակալ է, մի ձեռքին՝ ատրճանակ, մյուսով բռնել է հրացանը։








