Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Մեգիդդոյի ճակատամարտը և Հայկական լեգեոնը
№ 1159 · Լուսանկար

Մեգիդդոյի ճակատամարտը և Հայկական լեգեոնը

1918 թ. սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 1-ը Պաղեստինում տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի վճռական Մեգիդդոյի ճակատամարտը։ Մեգիդդոյի կիրճը հնուց ի վեր հարմար վայր էր մարտերի համար, որտեղից էլ ծագել է «Արմագեդոն» հասկացությունը։ Բրիտանական զորքերը և նրանց արաբ դաշնակիցները, որոնց համակարգողն էր Լոուրենս Արաբացին, թվով 2 անգամ գերազանցում էին օսմանցիներին, և ճակատամարտն ավարտվեց օսմանյան զորքերի լիակատար պարտությամբ։

Այս ճակատամարտում կարևոր դեր խաղացին Ֆրանսիայի կողմից զինված Հայկական լեգեոնի զորամասերը։ Նրանց նպատակը հեռավոր Կիլիկիան էր, ուր հայերը հասան մարտերով, սակայն պատերազմից հետո Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունները փոխվեցին, և Կիլիկիայի հետ կապված ծրագրերը չիրականացան։

Լուսանկարում 2 զինվոր է՝ համազգեստով և գլխարկներով․ մեկը կանգնած է, մյուսը նստած է ճոճաթոռին։

Արխիվային №
1159
Ժամանակ
Անհայտ
Վայր
Պաղեստին
Տարածաշրջան
Այլ վայրեր
Թեմաներ
Զինվորական պատմությունԱնձինք

Նման նյութեր