Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Ադանայի տեսարանը1 / 2
№ 1292 · Լուսանկար

Ադանայի տեսարանը

Ադանան գտնվում է Սեյհան գետի ափին՝ Միջերկրական ծովից 50 կմ հեռավորության վրա։ Քաղաքը մտնում էր Կիլիկիայի հայկական թագավորության կազմի մեջ, ունեցել է ռազմավարական նշանակություն և աշխույժ առևտուր է արել Փոքր Ասիայի ու Սիրիայի քաղաքների հետ։ 20-րդ դարի սկզբին Ադանայի նահանգի 490 000 բնակիչների 41,8 տոկոսը հայեր էին, իսկ թուրքերը՝ ընդամենը 15,9 տոկոսը։ Այստեղ էր Հայ Առաքելական եկեղեցու Ադանայի թեմի կենտրոնը։

Թուրքական իշխանությունների որոշմամբ ոչնչացվել են հայկական դպրոցները, տները, այգիները, եկեղեցիները, և բնաջնջվել է հայ բնակչությունը։ Այսօր Ադանան խոշոր արդյունաբերական կենտրոն է։

Լուսանկարում երևում են քաղաքի տանիքները, մինարեթ և կամարակապ քարե կամուրջ։

Արխիվային №
1292
Ժամանակ
Անհայտ
Վայր
Ադանա
Տարածաշրջան
Կիլիկիա
Թեմաներ
ՃարտարապետությունՑեղասպանություն

Նման նյութեր