Մուհամմադ մարգարեի հրովարտակը հայերի մասին
Մուհամմադ մարգարեի հրովարտակը հայ ժողովրդի մասին։ Աղբյուրում այն թվագրված է 626 թ. և ասվում է, որ հայ ժողովուրդն այն ոչ մահմեդական ժողովուրդն է, որի ներկայացուցիչներին չի կարելի սպանել, կողոպտել, զրկել հողից և հավատից։
Ըստ աղբյուրի՝ հրովարտակը Երուսաղեմ է բերել Մուհամմադի հաջորդը և մերձավոր զինակիցը՝ Օմարը (Ումար իբն ալ-Խաթթաբ), և այն պահվում է Երուսաղեմի Հայոց պատրիարքության արխիվում։ Այս հրամանին հետևել է նաև Երուսաղեմը գրաված եգիպտական սուլթան Սալահ ադ-Դինը (Սալադին), որի հրովարտակը պատվիրում է քրիստոնյաներին իսլամ ընդունելու չհորդորել և եկեղեցիները չքանդել։ Երդմնագիրը տրվել է Երուսաղեմի Հայոց եկեղեցու առաջին պատրիարք Աբրահամին։
Նկարում արաբական գրով երկու ձեռագիր գալար է. ձախի վերին մասում նկարված են կիսալուսիններով երեք գմբեթ։








