«Օղակ» գործողությունը, 1991
1991 թվականի գարնանը, երբ Խորհրդային Միությունն արդեն փլուզվում էր, Արցախի հայկական գյուղերի դեմ սկսվեց համատեղ ռազմական գործողություն, որը պատմության մեջ մտավ «Օղակ» անունով։ Պաշտոնապես այն կոչվում էր «անձնագրային ստուգում» և «պայքար ապօրինի զինված խմբերի դեմ», իսկ իրականում էթնիկ զտում էր։
Խորհրդային զորքերը Ադրբեջանի ՕՄՕՆ-ի ստորաբաժանումների հետ շրջափակում էին հայկական գյուղերը, ծեծում ու նվաստացնում բնակիչներին, տղամարդկանց ձերբակալում ու տանում էին, իսկ ընտանիքներին բռնի տեղահանում։ Գետաշենը, Մարտունաշենը և տասնյակ այլ գյուղեր դատարկվեցին, տները թալանվեցին ու այրվեցին, հազարավոր հայեր դարձան փախստական։
Լուսանկարում տարեց կանայք նստած են բացօթյա՝ կապոցների ու իրերի մեջ, ետևում շատ այլ մարդիկ են իրենց ունեցվածքով։








