Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
1915 թվականին իրենց պատմական հայրենիքում ապրող 1,5 միլիոն խաղաղ հայեր դարձան ցեղասպանության զոհ։ Հայոց ցեղասպանությունը համաշխարհային պատմության աննախադեպ և հրեշավոր ոճրագործություն է, որը կազմակերպեցին և ծայրահեղ դաժանությամբ իրականացրին թուրքերը։
Զոհերի հիշատակի օրը ապրիլի 24-ն է։ Հենց այդ օրը՝ 1915 թվականին, Կոստանդնուպոլսում հայ մտավորականության մեծ մասին դուրս բերեցին իրենց տներից և դաժանաբար սպանեցին։ Զոհվածների թվում էին հայտնի գրողներ, կոմպոզիտորներ, գիտնականներ և այլ նշանավոր անձինք, որոնք ամենից շատ կարող էին համախմբել հայերին և կազմակերպել դիմադրություն։
Ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանում ապրող հայերի մեծ մասը սպանվեց, փոքր մասը սփռվեց աշխարհով մեկ։ Այսօրվա Հայաստանի բնակչության մի մասը Արևմտյան Հայաստանից գաղթածների ժառանգներն են։ Նկարում վառվող մոմ է և «1915» թվականը՝ հին քարտեզի ֆոնին։








