Վարդան վարդապետը Մշո Սուրբ Առաքելոց վանքում
Լուսանկարն արվել է Մշո Սուրբ Առաքելոց վանքի բակում։ Մամիկոնյանների տապանաքարի մոտ կանգնած է վանքի վերջին խնամակալը՝ Վարդան վարդապետը, որը հայտնի էր նաև որպես հայ ազատագրական պայքարի և ֆիդայական շարժման աջակից։
Սպիտակ մորուքով ծեր հոգևորականը, գավազանը ձեռքին, կանգնած է կամարաձև մուտքով փոքր քարե կառույցի կողքին։ Շուրջը բարձր կանգուն քարեր են, որոնցից մի քանիսը քանդակազարդ են, հետևում լեռնալանջ է։
Վարդան վարդապետը երկար տարիներ պահպանել և պաշտպանել էր վանքը։ 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, թուրքական զորքերը ներխուժեցին վանք՝ իբր թաքցված գանձեր, զենք և ոսկի փնտրելու պատրվակով, բռնեցին Վարդան վարդապետին և դաժանորեն սպանեցին։








