Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Նուբար Գրիգորյան՝ իր ժողովրդի համար կռված կինը
№ 0208 · Լուսանկար

Նուբար Գրիգորյան՝ իր ժողովրդի համար կռված կինը

Լուսանկարում Նուբար Գրիգորյանն է։ Նա ծնվել է 1883 թվականին Վանի նահանգի Արճեշ (Էրջիշ) քաղաքում։ Վանի ջարդերի ժամանակ նրա աչքի առաջ սպանեցին հորը և 4 եղբայրներին։ Զինված թուրքերը հայ տղամարդկանց, այդ թվում նրա առաջին ամուսնուն, փակեցին գոմում և այրեցին այն։ Գիշերը Նուբարը գաղտնի ներս մտավ, կիսակենդան ամուսնուն կանացի հագուստ հագցրեց և տարավ տուն, սակայն թուրքերը իմացան և սպանեցին նրան տան շեմին։

Նուբարը փախավ Կարս, որտեղ ամուսնացավ զինվոր Շաբո Եկմալյանի հետ։ 1918 թվականի մայիսի 16-ին, երբ թուրքական զորքերը մտան Սողյութլու գյուղ, նա տղամարդկանց հետ կռվեց և, վկայությունների համաձայն, դիպուկ կրակով խոցում էր առաջ շարժվող թշնամիներին։

Դիմանկարում նա բաց գույնի գլխաշորով է և մուգ հագուստով։

Արխիվային №
0208
Ժամանակ
Անհայտ
Վայր
Անհայտ
Տարածաշրջան
Արևմտյան Հայաստան
Թեմաներ
Հայ կինըՑեղասպանությունԱրևմտյան Հայաստան

Նման նյութեր