Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Խնձորեսկ
№ 0879 · Լուսանկար

Խնձորեսկ

Խնձորեսկը գյուղ է Հայաստանի Սյունիքի մարզի արևելյան մասում։ Այն հիշատակում է դեռ Ստեփանոս Օրբելյանը։ 13-րդ դարի հարկացուցակի համաձայն՝ գյուղը Տաթևի վանքին վճարում էր 10 դրամ հարկ։ Գյուղն ակտիվ մասնակցել է Դավիթ Բեկի ազատագրական պայքարին, իսկ 1728–1730 թվականներին Խնձորեսկի բերդում էին տեղակայված Մխիթար սպարապետի զորքերը։

1735 թվականին գյուղ այցելած Աբրահամ Կրետացի կաթողիկոսի նկարագրությամբ՝ քարայրերը ծառայում էին և՛ որպես բնակարան, և՛ որպես ապաստարան, իսկ 20–30 մ բարձրության վրա գտնվող տներ բնակիչները բարձրանում էին պարաններով։ 1913 թվականին գյուղում կար 27 խանութ և 7 դպրոց։

Նկարում երևում են ժայռերի մեջ բացված քարայրեր, սրածայր ժայռեր, կանաչ լանջեր, ավերված շենքեր, իսկ ներքևում՝ խոտածածկ տանիքով քարե եկեղեցի։

Արխիվային №
0879
Ժամանակ
Անհայտ
Վայր
Խնձորեսկ
Տարածաշրջան
Հայաստան
Թեմաներ
ՃարտարապետությունԵկեղեցիներ և վանքեր

Նման նյութեր