Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Արտաշատում հայտնաբերված 4-րդ դարի եկեղեցին
№ 0867 · Վերակառուցում

Արտաշատում հայտնաբերված 4-րդ դարի եկեղեցին

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և Գերմանիայի Մյունստերի համալսարանի հնագետները հին Արտաշատ քաղաքում հայտնաբերել են մինչ այդ անհայտ վաղքրիստոնեական եկեղեցու մնացորդներ, հաղորդում է Մյունստերի համալսարանի կայքը։

«4-րդ դարի այս շինությունը երկրի հնագիտորեն փաստագրված ամենահին եկեղեցին է, ինչը Հայաստանում վաղ քրիստոնեության բացառիկ վկայություն է»,– նշել է Մյունստերի համալսարանի պրոֆեսոր Ախիմ Լիխտենբերգերը։ Գիտությունների ազգային ակադեմիայից դոկտոր Մկրտիչ Զարդարյանի խոսքով՝ ութանկյուն եկեղեցիներ այստեղ մինչ այժմ հայտնի չէին, բայց դրանք լավ հայտնի են Արևելյան Միջերկրականի տարածաշրջանից, որտեղ առաջին անգամ հայտնվել են մ.թ. 4-րդ դարում։

Նկարում վերևից երևում է բազմանկյուն հատակագծով շինության հիմքը՝ սպիտակով ընդգծված պատերով։

Արխիվային №
0867
Ժամանակ
4-րդ դար
Վայր
Արտաշատ
Տարածաշրջան
Հայաստան
Թեմաներ
Եկեղեցիներ և վանքերՀին աշխարհ

Նման նյութեր