Ծխախոտագործներ Իջևանի շրջանում, 1959
Ծխախոտագործներ։ Ժամանակին Հայաստանում ծխախոտագործությունը ծաղկում էր ապրում։ Լուսանկարն արվել է 1959 թվականին Իջևանի շրջանում։
Երկար շարքերով դասավորված փայտե շրջանակների վրա ծխախոտի տերևներ են չորանում։ Կանայք և տղամարդիկ աշխատում են շարքերի միջև, իսկ հետևում երևում են երկթեք տանիքներով տնակներ։








