Նորավանք վանական համալիրը
Նորավանքը հայկական վանական համալիր է, որը կառուցվել է 13–14-րդ դարերում։ Այն գտնվում է Երևանից 122 կմ հեռավորության վրա, Արենի գյուղի մոտ, Արփա գետի վտակի նեղ ու ոլորապտույտ կիրճի դարավանդին։
Լուսանկարում երևում է համալիրի եկեղեցիներից մեկի ճակատը՝ ներքևի և վերևի մուտքերով։ Երկու դռների վերևում էլ մարդկանց պատկերներով քանդակներ են։ Վերին մուտքին են տանում պատից դուրս ցցված քարե աստիճանները։








