Բեյրութ, Բուրջ Համուդ թաղամաս, 1970 թ.
Բեյրութ, Բուրջ Համուդ թաղամաս, 1970 թ.։ Բուրջ Համուդը Բեյրութի «փոքրիկ Հայաստանն» է։ Ավելի քան 100 տարի առաջ այստեղ բնակություն են հաստատել Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից փրկված հայերը, իսկ այժմ այստեղ ապրում են նրանց հետնորդները։
Լուսանկարում առևտրային փողոց է՝ խանութների ցուցանակներով և ծածկերով։ Մայթերով և փողոցով քայլում են տղամարդիկ և կանայք, աջում կայանված են ավտոմեքենաներ։








