Գյուտարար Էմիկ Ավագյանը
Ըստ սկզբնաղբյուրի՝ ձեռքով կառավարվող ժամանակակից սայլակը հայտնագործել է Էմիկ Ավագյանը, որն ինքը ծնունդից հաշմանդամ էր։ Այդ գյուտի համար նա պարգև է ստացել ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդուց։
Էմիկ Ավագյանը ծնվել է 1923 թ. Թավրիզում։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին մանկական ուղեղային կաթվածի ծանր ձև։ Նրան արտասահմանցի բժիշկներին ցույց տալու համար ընտանիքը տեղափոխվեց նախ Ռուսաստան, ապա Գերմանիա և վերջապես հաստատվեց Նյու Յորքում։ Չնայած հիվանդությանը՝ Էմիկը գերազանցությամբ ավարտեց Յուրիկա քոլեջը, իսկ Կոլումբիայի համալսարանում ստացավ ֆիզիկայի և մաթեմատիկայի մագիստրոսի աստիճան։ Նա արտոնագրել է 57 գյուտ, իսկ 1961 թ. Քենեդուց ստացել է «Հաշմանդամների զբաղվածության գործում ամենաակնառու ներդրման համար» պարգևը։ Մահացել է 2013 թ. հուլիսին՝ 89 տարեկանում։
Լուսանկարում նա նստած է անվասայլակին՝ էկրանով սարքի առջև։








