Մեսրոպ Մաշտոցը՝ հայոց այբուբենի ստեղծողը
«Մեսրոպ Մաշտոց՝ հայոց այբուբենի ստեղծողը» կտավը, նկարիչ՝ Ֆրանչեսկո Մաջոտտո (1750–1805)։
Մեսրոպ Մաշտոցը հայ գիտնական-լեզվաբան է, հայոց այբուբենի ստեղծողը, հայ գրականության և գրչության, ազգային դպրոցի և մանկավարժական մտքի հիմնադիրը, լուսավորիչ, քարոզիչ, Աստվածաշնչի թարգմանիչ, աստվածաբան, Հայ առաքելական և Հայ կաթողիկե եկեղեցիների սուրբ։ Ծնվել է 362 թ. Տարոնում, մահացել է 440 թ. փետրվարի 17-ին Վաղարշապատում, թաղված է Օշականում։
Կտավում լուսապսակով, մորուքավոր ծերունի է՝ մուգ վեղարով։ Նրա կողքին թևավոր մանուկը տառերով տախտակ է պահում, տառեր են երևում նաև ծերունու կրծքի լույսի մեջ։ Ներքևում գրքեր են և թանաքաման՝ փետրագրիչով, վերևում՝ ամպերի մեջ երկու հրեշտակ։








