Հովհաննես Այվազովսկին նկարակալի մոտ
«Ինձ համար ապրել նշանակում է աշխատել»։ Հովհաննես Այվազյան (Իվան Այվազովսկի)։
Լուսանկարում նկարիչը կանգնած է նկարակալի մոտ, որի վրա զարդաքանդակ շրջանակով ծովանկար է՝ առագաստանավերով։ Նա մուգ կոստյումով է և արմունկով հենվել է շրջանակին։ Աջ կողմում փորագրազարդ փոքր սեղան է։ Վերին աջ անկյունում ռուսերեն ձեռագիր մակագրություն կա՝ 1898 թվականով։








