Ջուղայի հայկական գերեզմանատունը
Ջուղայի հայկական գերեզմանատունը գտնվում է Հին Ջուղա (Ջուլֆա) քաղաքի մոտ՝ Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանում։ Սկզբում այստեղ կար մոտ 10 000 տապանաքար։
Ըստ «Իրանիկա» հանրագիտարանի՝ Ջուղան հնագույն գյուղ է պատմական Հայաստանի տարածքում, Սյունիք պատմաաշխարհագրական շրջանի մաս։ Ըստ ավանդության՝ Ջուղան հիմնել է հայոց լեգենդար արքա Տիգրան Երվանդունին, որն ապրել է մ.թ.ա. 6-րդ դարում։
Լուսանկարում խաչքարեր են՝ քանդակված խաչերով, առջևում խոյի տեսքով տապանաքար է, հետևում՝ լեռ։








