Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Գյուտարար Էմիկ Ավագյանը
№ 0370 · Լուսանկար

Գյուտարար Էմիկ Ավագյանը

Լուսանկարում Էմիկ Ավագյանն է՝ անվասայլակին նստած, կոստյումով, սեղանի առջև, որի վրա մեծ էկրան և կոճակներով սարք կա։ Էկրանին երևում են տեքստ և գծանկար։

Ժամանակակից ձեռքով կառավարվող անվասայլակը հորինել է Էմիկ Ավագյանը, որը ծննդյան պահից հաշմանդամ էր։ Նա ծնվել է 1923 թվականին Թավրիզ քաղաքում (Իրան)։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին մանկական ուղեղային կաթվածի ծանր ձև։ Երեխային օգնելու համար ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան, հետո Գերմանիա և վերջապես հաստատվեց Նյու Յորքում։ Ավագյանն արտոնագրել է 57 գյուտ, իսկ 1961 թվականին Ջոն Քենեդուց ստացել է «Հաշմանդամների զբաղվածության գործում առավել նշանակալի ներդրման համար» մրցանակը։ Նա մահացել է 2013 թվականի հուլիսին՝ 89 տարեկանում։

Արխիվային №
0370
Ժամանակ
Անհայտ
Վայր
Անհայտ
Տարածաշրջան
Սփյուռք
Թեմաներ
ՍփյուռքԱնձինք

Նման նյութեր