Ուրֆայի հայերը ավանդական տարազներով
Լուսանկարն արվել է 1904 թ. Արևմտյան Հայաստանի պատմական Ուրֆա քաղաքում։ Լուսանկարի հեղինակն է Ֆրեր Ռաֆայել դե Նինիվեն։ Պատկերված են Ուրֆայի հայ համայնքի ներկայացուցիչները՝ իրենց բնորոշ ինքնատիպ տարազներով։
Կադրում երեք տղամարդ և մի փոքր տղա են՝ կանգնած գորգի վրա, լուսանկարչական ֆոնի առջև։ Տղամարդկանցից երկուսի գլխին նախշավոր գլխաշորով փաթաթված ֆես է, միջինի և տղայի գլխին՝ ֆես։ Նրանք կրում են նախշազարդ զգեստներ, գոտիներ և գծավոր լայն շալվարներ, պարանոցներից կախված են ուլունքաշարեր։
Ուրֆան կամ Եդեսիան դարեր շարունակ եղել է հայկական մշակույթի, գրչության և արհեստների հզոր կենտրոն։








