Ավերված կառույց և գերեզմանատուն Կարինում (Էրզրում)
Լուսանկարում ավերված հայկական եկեղեցու և գերեզմանատան մնացորդներն են Կարինում (Էրզրում)։ Կլոր կառույցը ծածկված է քարե կոնաձև գմբեթով, վերին մասում կամարաձև պատուհաններ են, միջին հատվածի զարդաքանդակ գոտին վնասված է, ստորին մասում կամարաձև խորշեր են։ Շուրջը կանգուն և ընկած տապանաքարեր են։
Կարինը (Էրզրում) քաղաք է պատմական Արևմտյան Հայաստանում, որն իր ներկայիս անվանումը ստացել է 11-րդ դարում։ 11-րդ դարի կեսերին սելջուկներն ավերեցին մոտակայքում գտնվող հին հայկական Արծն քաղաքը, և նրա բնակիչներն ապաստանեցին Կարինում։ Այդ ժամանակ քաղաքը կոչվեց Արծն-Ռում՝ «ռոմեացիների Արծն» նշանակությամբ։








