Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Անկախության օրվա շքերթը Երևանում, 1919
№ 1451 · Լուսանկար

Անկախության օրվա շքերթը Երևանում, 1919

1919 թվականի մայիսի 28-ին Երևանում անցկացվեց Անկախության օրվա հանդիսավոր շքերթը։ Երթը սկսվեց Աբովյան փողոցից և ուղղվեց դեպի Առաջին Հանրապետության խորհրդարանի շենքը։

Շքերթի առջևից քայլում էր սև հագուստով մի կին՝ որպես Հայաստանի արյունոտ ու ցավալի անցյալի խորհրդանիշ, նրա ետևից՝ սպիտակ հագուստով կին՝ նոր, անկախ Հայաստանի և հույսի խորհրդանիշ։ Նրանց առջև ձեռք ձեռքի քայլում էին Արևմտյան և Արևելյան Հայաստանի ներկայացուցիչները։ Առաջին ավտոմեքենաները շրջապատված էին մարդկանցով, որոնք կրում էին վերջերս ազատագրված հայկական գավառների անուններով պաստառներ՝ Մուշ, Սասուն, Տիգրանակերտ, Սիս և այլն։ Երթի երկայնքով կանգնած էին փախստականներ, որբեր և զինվորներ։

Լուսանկարում երևում են մարդկանց խիտ բազմություն, դրոշներ և հովանոցներ, իսկ փողոցի եզրին շարքով կանգնած են երեխաներ։

Արխիվային №
1451
Ժամանակ
1919
Վայր
Երևան
Տարածաշրջան
Հայաստան
Թեմաներ
ԵրևանԱնձինք

Նման նյութեր