Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Դերասանուհի Ալլա Թումանյանը, 1982
№ 1364 · Լուսանկար

Դերասանուհի Ալլա Թումանյանը, 1982

Լուսանկարում թատրոնի և կինոյի խորհրդային, հայ և ամերիկյան դերասանուհի Ալլա Թումանյանն է (իսկական անունը՝ Ալտոլինա)։ Լուսանկարվել է Երևանում՝ 1982 թվականին։ Նա նստած է շատրվանի ջրերի ֆոնին՝ բարակ ուսակապերով զգեստով, վզնոցով և ապարանջանով։

Ալլա Թումանյանը ծնվել է 1950 թվականի մարտի 17-ին Երևանում։ 1971 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971–1995 թվականներին եղել է Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի։ Ամբողջ Խորհրդային Միությունում հայտնի դարձավ «Տղամարդիկ» (1972) ֆիլմում Կարինեի դերով։ Այլ դերերից են Թերեզան «Ժայռ» (1973), Շուշանիկը «Քաոս» (1973) և Սոնան «Երջանկության մեխանիկա» (1982) ֆիլմերում։ Այժմ ապրում է Լոս Անջելեսում և նկարահանվում ամերիկյան ֆիլմերում ու հեռուստասերիալներում։

Արխիվային №
1364
Ժամանակ
1982
Վայր
Երևան
Տարածաշրջան
Հայաստան
Թեմաներ
ԱնձինքՀայ կինըԵրևանԽորհրդային շրջան

Նման նյութեր