Հայաստանը՝ «Նյու Յորք Թայմսի» 2026 թ. ցանկում
2026 թվականի հունվարի 9-ին «Նյու Յորք Թայմս» թերթը Հայաստանը ներառեց 2026 թվականին այցելելու արժանի 52 վայրերի ցանկում։ Երկիրը զբաղեցրեց 20-րդ տեղը։
Հոդվածում խորհուրդ է տրվում այցելել լեռներով շրջապատված Սևանա լիճ՝ իր ափերի հազարամյա վանքերով, և Դիլիջանի ազգային պարկ՝ ալպյան մարգագետիններով, ընդարձակ անտառներով և բուժիչ աղբյուրներով, որոնք կապված են հետիոտն արահետների ցանցով։ «Պարկում աճում են հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսեր, ապրում են գորշ արջեր, գայլեր և եվրոպական վայրի կատուներ»,– ասվում է հոդվածում։
Նկարը հոդվածի էջն է՝ «20 Հայաստան» և «Գայլեր, գինի և հազարամյա վանքեր» վերնագրերով։ Պատկերված են խաղողի այգի, բլրի գագաթին կանգնած եկեղեցի և հեռվում՝ լեռներ։








