Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին Մադրասում
Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին գտնվում է Հնդկաստանի Մադրաս (Չեննայ) քաղաքում և Հնդկական թերակղզու ամենահին եկեղեցիներից է։ Այն կառուցվել է 1712 թվականին և վերակառուցվել 1772-ին։
Բնական աղետներից շենքը խիստ վնասվել էր, և եկեղեցին գրեթե կես դար չէր գործում։ Կալկաթայի հայ համայնքի ջանքերով այն ամբողջությամբ վերականգնվեց և կրկին օծվեց 2008 թվականի նոյեմբերին։ Եկեղեցու մոտ թաղված է աշխարհում առաջին հայկական ամսագրի՝ «Ազդարարի» հիմնադիր, հրատարակիչ և խմբագիր Հարություն Շմավոնյան քահանան։
Ժամանակակից լուսանկարում սպիտակ եկեղեցին է՝ խաչով պսակված գմբեթով։ Ճակատին գրված են 1772 և 1712 թվականները։








