Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցին Հալեպում
Սրբոց Քառասնից Մանկանց հայկական մայր եկեղեցին գտնվում է Հալեպի հին քրիստոնեական թաղամասում՝ Ալ-Ջդեյդեում։ Այն օծվել է 1491 թ.։ Ահաբեկիչների ձեռքով վնասվելուց հետո եկեղեցին վերանորոգվեց և 2019 թ. մարտի 30-ին վերաօծվեց։
Սիրիայի հայերի մեծ մասը Արևմտյան Հայաստանից եկած հայերի սերունդներ են, որոնք այստեղ են հասել 20-րդ դարի առաջին կեսին։ Մինչև 2011 թ. Սիրիայի հայ համայնքը համարվում էր աշխարհի խոշորագույններից մեկը, իսկ Հալեպը հայկական կրթական և մշակութային հաստատությունների կենտրոն էր, որտեղ գործում էր 9 հայկական դպրոց։
Լուսանկարում եկեղեցու քարե զանգակատունն է՝ ժամացույցով, և ճակատի հայերեն արձանագրություններով ու խաչքարանման զարդաքանդակներով քարերը։








