Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Ախթալայի հանքերի ֆրանսիական ընկերության բաժնեթուղթ
№ 0097 · Փաստաթուղթ

Ախթալայի հանքերի ֆրանսիական ընկերության բաժնեթուղթ

Պատկերում ֆրանսերեն փաստաթուղթ է՝ «Կոմպանի ֆրանսեզ դե մին դ՛Ախթալա» ընկերության հիմնադրի բաժնեմաս, թիվ 3313, Փարիզ, 1887 թվականի հուլիսի 30։ Վերևում փորագրանկար է՝ բլրի վրա պարսպապատ շինություններ և գմբեթավոր կառույց, շուրջը՝ զարդանախշ շրջանակ։

1887 թվականին Ֆրանսիան Լոռիում ձեռք բերեց Ախթալայի գունավոր մետաղների հանքավայրը և հիմնեց այս բաժնետիրական ընկերությունը։ Պղինձը հիմնականում արդյունահանում էին տեղացի հայերն ու հույները, և այն գրեթե ամբողջությամբ արտահանվում էր Ֆրանսիա։ Ըստ վարկածի՝ Ազատության արձանի պղինձը ևս կարող էր լինել Ախթալայից։

Արխիվային №
0097
Ժամանակ
1887
Վայր
Ախթալա
Տարածաշրջան
Հայաստան
Թեմաներ
Կենցաղ

Նման նյութեր