Հայաստանը պատկերող խաղաթուղթ, 1644 թ.
Խաղաթուղթ Հայաստանի պատկերով՝ «Աշխարհագրական խաղ» հավաքածուից, որը հրատարակվել է Իտալիայում 1644 թվականին։ Հավաքածուն բաղկացած է 52 խաղաթղթից։
Հայաստանը ներկայացված է որպես կին՝ ազատ, ծալքերով իջնող զգեստով։ Գլխին չալմա հիշեցնող արտասովոր, փետրազարդ գլխազարդ ունի։ Պատկերի տակ ֆրանսերեն մեկնաբանություն կա, որը բացատրում է, թե որտեղ է գտնվում Հայաստանը։ Ցուցանմուշը պահվում է Բրիտանական թանգարանում։








