Հայ ընտանիք, Թիֆլիս, 1897 թ.
Հայ ընտանիք, Թիֆլիս, 1897 թ.։
Լուսանկարում 5 հոգի են՝ 2 կին, 1 տղամարդ և 2 երեխա։ Կանայք նստած են և ազգային տարազով են՝ գլխին գլխակապ, որից ուսերին է իջնում սպիտակ ժանյակավոր քողը։ Ձախ կողմի կինը հյուսած մազեր ունի, աջ կողմինի կրծքին զարդեր են։ Տղամարդը կանգնած է նրանց հետևում և գրկել է մանկանը, իսկ կանանց միջև կանգնած է բաց գույնի զգեստով և գլխաշորով փոքր աղջիկ։








