Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, 20-րդ դարի սկիզբ
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որը գտնվում է Վաղարշապատ քաղաքի արևելյան մասում։ Լուսանկարը 20-րդ դարի սկզբի է։
Երևում է քարե եկեղեցին՝ բազմանիստ թմբուկով և կոնաձև գմբեթով, իսկ մուտքի վերևում՝ սյուներով զանգակատուն։ Եկեղեցու մոտ 2 տղամարդ է կանգնած, առջևում քարե ցածր պատ է։








