Պատանեկան շախմատային օլիմպիադայի հաղթողները, 1997 թ.
1997 թվականին Կոստանդնուպոլսում կայացած պատանեկան շախմատային օլիմպիադայի հաղթողները՝ Տ. Պետրոսյան, Լ. Արոնյան, Վ. Հակոբյան և Գ. Սարգսյան։
Լուսանկարի տակ անգլերեն գրված է՝ «Մենք հաղթեցինք 1997 թ. Ստամբուլի պատանեկան օլիմպիադայում։ Ձախից աջ՝ Տիգրան Լ. Պետրոսյան, ես, Վարուժան Հակոբյան, Գաբրիել Սարգսյան»։ 4 պատանիները կրծքներին մեդալներ են կրում, ձեռքերին՝ կարմիր վարդերի փնջեր։








