Կեսարիայի ստորգետնյա քաղաքները
Ժամանակակից Թուրքիայի տարածքում՝ Կեսարիայում (Կայսերի), կա մի ամբողջ ստորգետնյա շրջան։ Արգեոս (Էրջիյես) լեռան ժայռերում թաքնված են 11 ստորգետնյա քաղաք և 3 ժայռափոր բնակավայր։
Լուսանկարում ժայռի մեջ փորված սրահ է։ Առաստաղին կլոր, գմբեթաձև փորվածք է՝ եզրերին փոքր կամարաձև խորշերով, առաստաղի մի մասում պահպանվել են գունավոր որմնանկարի հետքեր։ Պատերին շարքերով փոքր կամարաձև խորշեր են, իսկ հատակը ծածկված է քարի բեկորներով։








