Բերդավանի (Ղալինջաքար) ամրոցը
Բերդավանի ամրոցը, որը հայտնի է նաև Ղալինջաքար անունով, գտնվում է Տավուշի մարզի Բերդավան համայնքում, Կողբ գետի աջ ափին՝ հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Ամրոցը կառուցվել է 10–11-րդ դարերում և վերականգնվել 17-րդ դարում։ Գրավոր աղբյուրներում այն առաջին անգամ հիշատակվում է 1123 թվականին։ Ղալինջաքարը եղել է այն սահմանային ամրոցներից մեկը, որոնք 9-րդ դարի վերջին Բագրատունիների օրոք կառուցվել են հայկական թագավորության հյուսիսարևելյան սահմանները պաշտպանելու համար։
1983 թվականին ամրոցի տարածքը մաքրվել և բարեկարգվել է, պարիսպների և աշտարակների վերին մասերը քանդվել և նորից են շարվել, վերականգնվել են 2 հյուսիսարևելյան աշտարակները։
Նկարում երևում են ամրոցի կլոր քարե աշտարակները՝ գագաթին հայկական եռագույն դրոշով, իսկ շուրջը՝ կանաչ բլուրներ, մշակված դաշտեր և հեռվում՝ գյուղ։








