Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Ուրարտական արձանիկ Թոփրաքկալեից
№ 0685 · Առարկա

Ուրարտական արձանիկ Թոփրաքկալեից

Կապարե արձանիկ՝ ապակե և փղոսկրե ներդիրներով, մ.թ.ա. 8–7-րդ դարեր։ Գտնվել է Թոփրաքկալեում (այժմ՝ Թուրքիայի արևելյան մասում), Ուրարտուի թագավորության տարածքում։ Այժմ պահվում է Բրիտանական թանգարանում։

Ուրարտուն հնագույն պետություն էր Առաջավոր Ասիայում՝ Հայկական լեռնաշխարհում։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակի առաջին քառորդում այն գերիշխող դիրք ուներ տարածաշրջանի պետությունների մեջ։ Դարեհ I-ի Բեհիսթունյան արձանագրության մեջ Ուրարտուն Հայաստանի հոմանիշն է։

Արձանիկի դեմքն ու ձեռքերը բաց գույնի են, մարմինը կազմված է մանր քառակուսի բջիջներից, որոնց մի մասում պահպանվել են վարդյակներով ներդիրներ։ Դաստակներին ապարանջաններ են։

Արխիվային №
0685
Ժամանակ
մ.թ.ա. 8–7-րդ դարեր
Վայր
Թոփրաքկալե
Տարածաշրջան
Արևմտյան Հայաստան
Թեմաներ
Հին աշխարհԱրվեստ

Նման նյութեր