«Հայեր», 1880-ական թվականներ
«Հայեր»։ Լուսանկարն արված է 1880-ական թվականներին և պահվում է Ռուսաստանի ազգագրական թանգարանի հավաքածուում։
Լուսանկարում երկու բեղ-մորուքավոր տղամարդ են՝ կանգնած քարե պատի մոտ։ Ձախ կողմինը կրում է ֆես՝ շուրջը փաթաթված կտորով, վզից կախված է ուլունքաշար, մեջքին լայն գոտի է։ Աջ կողմինի գլխին փաթաթված կտոր է, մեջքին՝ մի քանի անգամ փաթաթված գոտի։








