Բրոնզե կախազարդ Գետաշենից
Բրոնզե կախազարդ, մ.թ.ա. 15–14-րդ դարեր, Գետաշեն, Արցախ։ Պահվում է Հայաստանի պատմության թանգարանում։
Կախազարդը սկավառակաձև է, կենտրոնում խաչաձև զարդանախշ է, որը ցույց է տալիս աշխարհի 4 կողմերը։ Նման կախազարդերը ծառայել են որպես հմայիլներ և կապված են եղել արևի պաշտամունքի հետ։
Սկավառակը ցանցաձև է՝ բազմաթիվ եռանկյունաձև անցքերով, վերևում և ձախ կողմում փոքր օղակներ ունի։








