Երիտասարդ հայուհի ազգային տարազով
Երիտասարդ հայուհին լուսանկարված է ազգային տարազով։ Լուսանկարն արված է 19-րդ դարի վերջին։
Կինը նստած է գորգով ծածկված բազմոցին՝ բարձերի կողքին։ Գլխին մետաղյա զարդերով գլխազարդ է, որից ուսերին է իջնում քող։ Կրծքին մետաղադրամներով բազմաշար զարդեր են, թևքերը ասեղնագործ են, գոտկատեղից կախված են մետաղյա շղթաներ, մատներին մատանիներ են։ Լայն շրջազգեստը հասնում է մինչև հատակը։








