Հովհաննես Թումանյան
Հայ գրականության հանճար, գրող, բանաստեղծ և հասարակական գործիչ Հովհաննես Թադևոսի Թումանյան (1869 թ. փետրվարի 19 – 1923 թ. մարտի 23)։
Լուսանկարում նա կանգնած է բաց դռների առջև՝ ծղոտե գլխարկով, բաց գույնի բաճկոնով և սպիտակ վզկապով։ Գոտկատեղին երեք ճարմանդով լայն գոտի է։ Աջ ձեռքով հենվել է փայտե ձեռնափայտին, ձախ ձեռքը գրպանում է։








